«Օգնե՛ք ինձ պահպանել իմ հայրենիքը». հայազգի դիմահարդար Հրուշ Աճեմյանի զարմիկին գազանաբար սպանել են - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Օգնե՛ք ինձ պահպանել իմ հայրենիքը». հայազգի դիմահարդար Հրուշ Աճեմյանի զարմիկին գազանաբար սպանել են




Հայազգի հանրահայտ ոճաբան-դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր ինստագրամյան էջում հերթական հրապարակումն է արել հաջակցություն իր հայրենիքի.

«Հայաստանում և Արցախում տեղի ունեցող վայրագությունները սարսափեցնում են ինձ։ Լուր ստացա, որ իմ 19-ամյա զարմիկ Գարի Աճեմյանը, ով առաջնագծում խիզախորեն պաշտպանել է հայրենիքը ահաբեկիչներից, կենդանի մաշկազերծվել ու անդամահատվել է։ Ի՞նչ տեսակի պատերազմ է սա, ինչպե՞ս կարող է մեկը մաշկազերծել հերոսին մարտի դաշտում։ Սա պատերազմ չէ, սա միակողմանի ցեղասպանություն է, որը հաջողության չի հասել 1915-ին. ինչո՞ւ չվերջացնել նախնիների սկսած գործը համաճարակի պայմաններում։ Ինչո՞ւ այս իրադարձության մասին լուրերը տարածված չեն։

Որպես վերապրողի սերունդ՝ ես վրդովված եմ, որ ԱՄՆ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ոճրագործությանը վերջ դնելու համար։ Ես բոլորիդ խնդրում եմ պատերազմի փոխարեն ընտրել խաղաղությունը, օգնել ինձ պահպանել իմ հայրենիքը։ Եթե անցնեք յութուբյան իմ էջ, այնտեղ կտեսնեք իրավիճակի մանրամասն նկարագրությունն ու բազմաթիվ ապացուցողական փաստեր։

Մեկ այլ խնդրի մասին ևս ցանկանում եմ հայտնել. ես սպանության սպառնալիքներ եմ ստանում թուրքերից ու ադրբեջանցիներից։ Մեկը գրել էր. «Բռնաբարելուց հետո ես կմաշկազերծեմ քեզ։ Բոլոր հայ կանայք պոռնիկներ են», իսկ մյուսը՝ «Ես ապրում եմ ԱՄՆ-ում. կգտնեմ քեզ և դանդաղ կսպանեմ»։ Այս ամենին իմ պատասխանը հետևյալն է. «Հե՛րթ կանգնեք»։ Ձեր սպառնալիքները երբեք չեն ստիպի ինձ դադարել ճշմարտությունն ասել, երբեք չեք լռեցնի ինձ։ Շատերի համար բարդ է լսելը, որ իրենց կառավարություններն անմարդկային են։ Մի՛ մոռացեք, որ Աստված ամեն ինչ տեսնում է։ Ոչ մի աստված չի պաշտպանի նման սատանայական արարքները»։