Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը




Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման սկզբում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և արդյունաբերությունը:

Վարչապետներն ընդգծել են համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ քայլերին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: