«Պատերազմի ժամանակ, ցավոք, մասսայական հերոսությունների կողքին լինում են նաեւ դավաճանություններ». Արծրուն Հովհաննիսյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պատերազմի ժամանակ, ցավոք, մասսայական հերոսությունների կողքին լինում են նաեւ դավաճանություններ». Արծրուն Հովհաննիսյան




Պատերազմների ժամանակ, ցավոք, հերոսությունների, իսկ մեր դեպքում մասսայական հերոսությունների կողքին լինում են նաեւ դավաճանություններ. դա պատերազմ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայնտեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով աղմկահարույց այն լուրին, որ զինվորականն առաջնագծում զինվորներին ասել է, թե «իշխանությունը հողերը ծախել է» եւ հորդորել է թողնել դիրքերը։

«Ցավոք, պատերազմում դրանք անխուսափելի բաներ են։ Կարեւորը որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, գտնել թերությունները, շտկել եւ առաջ գնալ։ Մեր ամրությունը կայուն է»,- ասաց Հովհաննիսյանը։