Հասմիկ Խոջյանի ամառային քնքուշ կերպարը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային քնքուշ ու հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է մուլտհերոսների պատկերով սպիտակ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Նա հավաքել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա հետեւորդներին հայտնել է․ «Նորություն ունեմ ու չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ասելու այդ մասին։ Կգուշակե՞ք, թե ինչ նորության մասին է խոսքը»։




