«Ես ձեզ հետ եմ, տղե՛րք, ես ձեզանից մե՛կն եմ, ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»․ Արթուր Ալեքսանյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես ձեզ հետ եմ, տղե՛րք, ես ձեզանից մե՛կն եմ, ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»․ Արթուր Ալեքսանյան




Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր զորակցությունն է հայտնել հայ զինվորին ու հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը։

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։

Ես ձեզանից մե՛կն եմ։

Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…», - «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը։