Իմ պատմույթունը Ռոմայի հետ շարունակվում է. Մխիթարյանը` Ռոմայի հետ պայմանագիր է կնքել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իմ պատմույթունը Ռոմայի հետ շարունակվում է. Մխիթարյանը` Ռոմայի հետ պայմանագիր է կնքել




Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն գրառում է կատարել Facebook- ի իր էջում և լուսանկար է հրապարակել: Ֆուտբոլիստը հայտնում է, որ շատ ուրախ է, որ վերջապես իրենք համաձայնության եկան իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է:

Շատ ուրախ եմ, որ վերջապես մենք կարողացանք համաձայնության գալ իմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը մնալու շուրջ՝ հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ ևս նախնական համաձայնություն ունենալով: Շատ ուրախ եմ, որ մնում եմ, քանի որ դեռ կան բաներ, որ այստեղ չեմ նվաճել ու ցանկանում եմ նվաճել:

Անհամբերությամբ եմ սպասում դրան, ինչպես նաև անհամբերությամբ եմ սպասում ընթացիկ մրցաշրջանն ավարտելուն ու հետո արդեն հաջորդի վրա կենտրոնանալուն»,- գրել է Մխիթարյանը: