«Մեզ սպասվում է ամենակարևոր իրադարձությունը՝ համալրում ընտանիքում»․ Վարդ Մարգարյան

- Խոսենք Ձեր և Ձեր կնոջ՝ Սոֆիի առաջին հանդիպման մասին։
- Կնոջս հետ հանդիպումը ասես նախօրոք կանխորոշված լիներ: Այդպիսի հանդիպումներից հետո ես հասկանում, որ կյանքում պատահականություններ չեն լինում և ինչպես ուրիշը կարող է փոխել քո կյանքի ընթացքը՝ դառնալով արդեն քոնը: Իմ կյանքում այդ կարևոր հանդիպումը տեղի ունեցավ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում 2016 թվականին. Բարև Երկիր առավոտյան ծրագրում հրավիրված էի հարցազրույցի, որտեղ էլ տեսա Սոֆիին: Այսօր կարող եմ միանշանակ հաստատել, որ դա սեր էր առաջին հայացքից: Իհարկե դրան հաջորդեց մեր երկար նամակագրական կապը, որովհետև մեր միջև կար ԱՄՆ-Հայաստան ահռելի հեռավորությունը: Ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները զարգացան և ի վերջո հանդիպումից երեք տարի անց ամուսնացանք:
- Վարդ խոսենք յուրահատուկ ամուսնության առաջարկությունից։
- Ամուսնության առաջարկությունն անելու համար երկար եմ մտածել, որովհետև ուզում էի՝ այն յուրահատուկ լիներ: Ընկերս՝ Վրույր Թադևոսյանը այդ հարցում օգնության հասավ ինձ: Սոֆին, ի դեպ, շատ խորամանկ է անակնկալների հարցում, միանգամից զգում է, որ ես ինչ-որ բան եմ պատրաստում իրենից գաղտնի: Այդ պատճառով էլ որոշեցի քրոջս ծննդյան օրը որպես հարմար առիթ օգտագործել, պատճառաբանելով, որ գնում ենք ռեստորան քրոջս ծնունդը նշելու: Ես ամեն անգամ հուզմունքով եմ հիշում այդ օրը, որովհետև հենց այդ օրը իմ երջանկությունը դարձավ իրական: Մենք քայլում էինք Հյուսիսային պողոտայով, երբ անակնկալ հայտնվեցին երաժիշտները և սկսեցին սերենադ երգել: Սկզբում Սոֆին գլխի չէր ընկել , որ դա իր համար է, իսկ երբ հասկացավ, նրա արձագանքը աննկարագրելի էր: Հուզմունք, ուրախության արցունքներ. Ես ծնկի իջա, որպեսզի նախապես պատրաստած խոսքերն ասեմ, բայց երևի ինչպես բոլոր տղաների մոտ է լինում, այդ պահին ամեն ինչ մոռացել էի, միայն հասցրեցի ասել՝ կամուսնանա՞ս ինձ հետ: Դրական պատասխան լսելուց հետո պատկերացրեք իմ երջանկությունը: Երկար էի սպասել այդ օրվան: Ընկերներով շրջապատված՝ մենք պարում էինք և ես բռնելով նրա ձեռքը ու նայելով այն մատանուն, որը վայրկյաններ առաջ Սոֆին ընդունեց, հպարտության և ուրախության զգացում էի ապրում, որովհետև այդ նուրբ ու փխրուն աղջիկը շուտով դառալու էր իմ կինը:
- Ինչպսին էր կյանքը ամուսնությունից առաջ և հետո։
- Ամուսնությունից առաջ դու ոչ միայն ֆիզիկապես մենակ ես, այլև կիսատ, որովհետև աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով դու չես հասցնում վայելել կյանքի ամենափոքր թվացող պահերը, ամեն ինչ քո աչքերով միագույն է, երբեմն հոգնեցնող, միապաղաղ: Սոֆին իմ ներշնչանքն է, այն մարդը, ում միջոցով ես կյանքը բացահայտել եմ այլ գույներով, նույնիսկ իմ առօրյան փոխել է իր ընթացքը: Իրերին ու երևույթներին ես այսօր այլ կերպ եմ վերաբերվում: Երբ ճիշտ մարդ է լինում քո կողքին, դու սկսում ես սիրել ոչ միայն այդ մարդուն, այլ նրա միջոցով նաև կյանքը: Իսկ Սոֆին հենց այդպիսին է՝ կյանքով լեցուն, խելացի, համբերատար և ամենակարևորը՝ իմ շարունակությունը:
- Եթե ամթոթենք 2019-ը ապա ինպիսին է այն Ձեզ համար։
- 2019 թվականն ինձ համար իրադարձային էր ոչ միայն անձնական կյանքում, այլև՝ աշխատանքային ոլորտում: Ես վերջապես իրականացրեցի իմ վաղեմի երազանքը, որը պահանջում էր մեծ ուժ, էներգիա, բայց քանի որ նպատակասլաց մարդ եմ, ինձ չխանգարեցին դժվարություններն ու խոչընդոտները: Բացեցի իմ պարային ստուդիան: Դա վառ ապացույցն է այն ճշմարտության, որ եթե մի բան շատ ես ցանկանում և աշխատում ես այդ ուղղությամբ, ամեն ինչ դառնում է հնարավոր:

- 2020 թվականից իմ ակնկալիքները ավելին են քան նախորդ տարիներին, որովհետև մեզ սպասվում է ամենակարևոր իրադարձությունը՝ համալրում ընտանիքում: Անհամբեր սպասում ենք մեր հրաշք բալիկի լույս աշխարհ գալուն:
- Վարդ որպես պարող ինչ սպասենք Ձեզանից 2020-ին։
- Աշխատանքիս հետ կապված բազում ծրագրեր ունեմ: Նախապատրաստում եմ նոր, թեմատիկ պարային մրցույթներ, համագործակցություններ, վարպետության դասեր ոչ միայն ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այլև այլ երկրներում: Դա կօգնի նոր գաղափարների իրականացմանը պարարվեստում: Փոփոխություններ կլինեն նաև իմ ստուդիայի աշխատանքներում, որովհետև իմ առաջնահերթ նպատակներից է պարային նոր որակի բարձրացումը, մասնագիտական հմտությունների ու գիտելիքների նոր ու ավելի հետաքրքիր մատուցումը։ Ես աշխատելու եմ նաև հայկական պարարվեստի տարածման ուղղությամբ, քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի ոգևորությամբ են աշակերտներս վերաբերվում հայկական մշակույթին: Նախորդ տարի նրանցից ոմանք առիթ ունեցան այցելելու Հայաստան, ծանոթանալու մեր երկրի կենցաղին ու ավանդույթներին: 2020 թվականին ես նախատեսում եմ այդպիսի նոր ճամփորդություն նրանց հետ դեպի Հայաստան՝ իմ հայրենիք:

- Կյանքն ինձ համար անիմաստ կլիներ եթե չլիներ Սոֆին, պարը, որն իմ ապրելակերպն է և իմ սիրելի հոբբին՝ ձիավարությունը: Մի տեսակ հանգստանում ես ծանրաբեռնված օրից, նոր զգացողություններ ու լիցքեր ես հավաքում՝ շփվելով բնության հետ, իսկ ձիերը կենդանական աշխարհի ամենաիմաստուն, խաղաղ կենդանիներն են:
Ապրելով անձնական երջանկություն, ունենալով սիրելի աշխատանք՝ այսօր իմ կյանքը լեցուն է: Մաղթում եմ այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու գտնել երջանկություն և հոգեկան բավարարություն: Թող գալիք տարին լինի սիրո, խաղաղության և նոր ձեռքբերումների տարի: Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ:

Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ