Դերասան Վարդան Հովսեփյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին
Լինելով աշխատող մարդ ,ով հաճախ է լինում Երևանյան ճանապարհներին, մտահոգված եմ մեր փողոցների,բակերի ոչ լավ լուսավորությամբ։ Շատ մարդիկ գիշերային աշխատանք ունեն կամ շատ դեպքերում ուշ են վերջացնում իրենց գործերը և տուն վերադառնալը լուսավորության պատճառով դառնում է խնդիր։
Իմ կարծիքով սա այնքան էլ անհնարին հարց չէ, ինչի պատճառով կարող ենք հետ մնալ մի շարք երկրներից այդ թվում մեր հարևան Վրաստանից, որտեղ լուսավորությունը ապահովում է և՛ մարդկանց հանգիստ զբոսանքը ուշ երեկոյան ժամերին և՛ անվտանգությունը։Ինձ թվում է այս մասով զբաղվելը շատ անհրաժեշտ է, առաջին հերթին բակերի գողությունները վերացնելու համար ։
Կանխավ շնորհակալ եմ»։
Կանխավ շնորհակալ եմ»։





