Քարդաշյան և Ջեններ ընտանիքները միասին տոնել են Սուրբ ծնունդը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարդաշյան և Ջեններ ընտանիքները միասին տոնել են Սուրբ ծնունդը



Քիմ, Քորթնի, Քլոե Քարդաշյանները, ինչպես նաև Քենդալ և Քայլի Ջեներներն իրենց սուրբծննդյան երեկույթից համատեղ ընտանեկան լուսանկար են հրապարակել: Քորթնի Քարդաշյանն իր առանձնատանը սուրբծննդյան երեկույթ է կազմակերպել՝ ավելի ուշ հրապարակելով քույրերի հետ ընտանեկան լուսանկարը:

«Երբ Քորթնին ընտանեկան երեկույթ է կազմակերպում, մենք պետք է շքեղ տեսք ուենանք: Սուրբ ծնունդ և իմ ու քույրերիս օրհնանքը ձեզ»,- լուսանկարին կից գրել է Քլոեն:

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի սուրբծննդյան երեկոյին ներկա է եղել նաև 44-ամյա երգչուհի Սիան, որը կատարել է իր Push հիթը:

Սիայի ելույթի ժամանակ Քիմը տեսախցիկը պահել է եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի վրա, որը կանգնած է եղել սենյակի մյուս ծայրում, և ասել. «Նա կարող է ամուսնանալ Սիայի հետ, որ նա դառնա Քարդաշյան»: