Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնայի» նկատմամբ հաղթանակից հետո - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնայի» նկատմամբ հաղթանակից հետո



«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով շուրջ 2 ամիս բացակայելուց հետո «Վերոնայի» հետ խաղում վերադարձավ իտալական ակումբի մեկնարկային կազմ ու խաղավերջում իր հաշվին գոլ գրանցեց:

Հանդիպման ավարտից հետո հայ ֆուտբոլիստը իտալերեն հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին:



«Ես շատ ուրախ եմ, որ սկսեցի խաղը մեկնարկից: Կարծում եմ, որ այսօր հաղթանակը կարևոր էր, քանի որ պաշտպանությունում լավ աշխատանք կատարեցինք: «Վերոնան» շատ ագրեսիվ էր ու կարգապահ, բայց կարծում եմ, որ մենք ամեն ինչ արեցինք 3 միավոր վաստակելու ու այս խաղում հաղթելու համար:

Կարծում եմ, որ մի փոքր էլ պետք է բարելավեմ իտալերենս իմ ուսուցչի հետ: Մնացածի վերաբերյալ չեմ կարող ասել ինչ-որ բան, քանի որ շատ չեմ խաղացել, չգիտեմ կմնամ այստեղ, թե ոչ: Պետք է ավելի շատ աշխատեմ, պետք է բարելավեմ, հասկանամ իմ թիմակիցներին ավելի լավ, ավելի լավ խաղամ, խփեմ ավելի շատ գոլեր ու կատարեմ ավելի շատ գոլային փոխանցումներ:

Ինձ դուր է գալիս Հռոմը: Թիմը նույնպես լավն է: Կարծում եմ, որ այս թիմը այս մարզչի ու ֆուտբոլիստների հետ շատ բաներ կարող է անել: Մենք ամեն օր աշխատում ենք հաղթանակի համար: Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում:

Ա Սերիան տարբերվում է Պրեմիեր լիգայից, բայց ես հավանում եմ այն: Ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք նախապատրաստվում խաղերին, ինչպես ենք մարզվում: Բայց այդ ամենը ըմբռնելու համար այդքան ժամանակ չեմ ունեցել ու ինձ պետք է դա, որպեսզի կարողանամ ցուցադրել իմ ունակությունները և իմ խաղի փիլիսոփայությունը:

Դժվար էր 2 ամիս թիմի խաղերին կողքից հետևելը: Բարդ էր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից, քանի որ ես այստեղ եմ 1 տարով: Այդ պատճաով ցանկանում էի ավելի շատ խաղալ ու շուտ վերադառնալ խաղադաշտ: Դրա հնարավորությունը չունեի: Ուրախ եմ, որ արդեն սկսել եմ խաղալ: Ուրախ եմ, որ հաղթեցինք այսօր ու գոլ խփեցինք»,-եզրափակել է Մխիթարյանը: