«Ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ». Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ». Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի ամուսնալուծության մասին



Դերասանուհի Գայանե Ասլամազյանը երեկ խախտեց լռությունն ու խոսեց ամուսնալուծության մասին։ Դերասանուհին սոցիալական ցանցում հրապարակված տեսագրությամբ հաստատեց, որ 10 ամսից ավելի է՝ ամուսնալուծված է եւ որ նախկին ամուսինը գտնվում է կալանավայրում։

Համացանցում աղմուկ բարձրացրած թեմային անդրադարձել է դերասանուհի Անժելա Սարգսյանը։ Նա Facebook-յան գրառմամբ հայտնել է, որ Գայանեի համար շատ է ցավում եւ աղոթում է, որ Աստված օրհնի նրան։

«Հերիք ա, հերիք ա ինձ ուղարկեք նմանատիպ screenshot-եր եւ տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով եւ ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք եւ ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ եւ աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0-ից կյանքը սկսելը։ Թող Աստված ողորմի բոլորիս...»,- գրել է դերասանուհին։