Արեգ Գրիգ - Գիշերն ամբողջ /Եղիշե Չարենց/ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արեգ Գրիգ - Գիշերն ամբողջ /Եղիշե Չարենց/




Գիշերն ամբողջ Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արևի մասին։ Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ― Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։ Ես երազեցի արևի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արևանման, արնավառ խոսքի, ― Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ― Խոսքեր չկային, ու արև չկար․․․