Երգիչ Արտյոմ Կաչերը «Ոսկե գրամոֆոն» մրցանակ է ստացել ու հաղթանակը նվիրել Հայաստանին

Արտյոմը «Ոսկե գրամոֆոնին» արժանացել է «Artik&Asti» խմբի հետ համատեղ ներկայացվող «Տխուր պար» («Грустный дэнс») երգի համար, որն իսկական հիթ դարձավ Ռուսաստանում՝ ռեկորդներ սահմանելով մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսական ռադիոյի հիթշքերթներում:
«Ես ուզում եմ, որ սրտի խորքից այս մրցանակը նվիրեմ իմ հարազատ Օսիային՝ այն վայրին, որտեղ ծնվել ու մեծացել եմ, և հարազատ Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին»,- գրել է երգիչն իր Instagram-ի էջում:






