Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նշանադրվել է - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նշանադրվել է



WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը երեկ` նոյեմբերի 24-ին, նշանադրվել է:

Գոռի ընտրյալն Էլենն է: Բռնցքամարտիկը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում:






Հիշեցնենք` նոյեմբերի սկզբին Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ ԱՄՆ-ում առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ:

Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցել էր Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվել էր հայ բռնցքամարտիկին:

Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: