Միջազգային մրցաշարերի մրցանակակիր հայ մարզիկը ստիպված կլինի հանդես գալ այլ դրոշի ներքո
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Վահրամ Հակոբյանը նկատում է, որ մասնակցել է աշխարհի մի շարք մրցումների և բավականին լավ արդյունքներ գրանցել: Նա մրցումներին մեկնել է իր միջոցներով: Ֆինանսական աջակցության համար մարզիկը, թեև մեկ-երկու անգամ դիմել է պետության աջակցությանը, սակայն ամեն անգամ մերժվելով, ի վերջո հասկացել է` իր ուժերով պետք է մեկնի: Բայց հիմա, այդ մասին չէ, որ ուզում էր խոսել:
Վահրամ Հակոբյանը պատմեց, որ 2019թ-ի մայիսին մեկնել է Լյուքսեմբուրգ` մասնակցելու հերթական մրցաշարին, երբ պարզվել է, որ, իր խոսքերով, սուտ ցուցմունքի հիման վրա, հետախուզում է հայտարարվել իր նկատմամբ:
Նա նշեց նաև, որ այս ընթացքում միջնորդություն է ներկայացվել դատարան, որպես խափանման միջոց գրավի դիմաց ընկերոջը ազատ թողնելու համար, սակայն դատարանը մերժել է:
Դեկտեմբերի 6-8-ը մարզիկը հրավեր ունի մասնակցելու Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, սակայն չի կարող մասնակցել:
«Միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որպեզի հետախուզումը հանեն, որ հնարավորություն ունենամ մասնակցել առաջնությանը, սակայն դատի օրը նշանակեցին դեկտեմբերի 18-ին: Այսինքն՝ չեմ կարող մասնակցել մրցումներին և արդեն աշխարհի երկրորդ մրցումներն եմ բաց թողնում»,- ասում է նա:
Այս մասին Վահրամ Հակոբյանը ավելի վաղ գրառել էր. «Անչափ շնորհակալ եմ Հայաստանի հանրապետության իրավական համակարգից, որ ամեն ինչ անում է, ամեն ջանք ներ է դնում, որպեսզի թույլ չտա, որ ես` Վահրամ Հակոբյանս, մասնակցեմ Իսպանիայում կայանալիք աշխարհի մրցումներին: Շնորհակալություն»:
Մարզիկն ու նրա փաստաբանը վճռական են տրամադրված և անելու են ամեն ինչ, որպեսզի ապացուցեն իր անմեղությունը, սակայն ժամանակը չի սպասում, և աշխարհի առաջություններն ու մարզումները մնում են հետևում:
Նյութի աղբյուրը՝ այստեղ





