Տեղի ունեցավ «Ա.Կ.Ա» ֆիլմ պրեմիերան
Ֆիլմը արտացոլում է 90-ականների հայաստանյան իրականությունը, ուր տեղ են գտել ընկերությունը, դավաճանությունը, նվիրվածությունը, սերն ու ընտանիքը:
Բեմադրող ռեժիսոր Արմեն Միրզոյանի խոսքով Ֆիլմի գաղափարը իրենն ու Սարգիս Գրիգորյանինն է եղել, իրականացման համար աշխատել է մեծ թիմ։ Քանի որ ժանրը դրամա է՝ աշխատել են տարբեր մասնագետների հետ՝ հոգեբաններ, իրավաբաններ և այլն։

Ֆիլմի նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Երևանում: Կոմպոզիտոր Արման Էլբերտի կողմից հատուկ ֆիլմի համար գրվել է երաժշտություն: Գլխավոր դերերում իրենց անզուգական խաղով հանդես են եկել հիմնականում հայտնի դերասաններ՝ Սարգիս Գրիգորյան, Խորեն Լեւոնյան, Նարինե Պետրոսյան, Արաբո Գրիգորյան, Աննա Գրիգորյան եւ Աննա Դովլաթյան: Ֆիլմն աչքի է ընկնում համարձակ և կտրուկ տեսարաններով: