«Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել ենք, առաջնահերթ, թալինցիներից». «Ֆուլ հաուսի» պարզաբանումը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել ենք, առաջնահերթ, թալինցիներից». «Ֆուլ հաուսի» պարզաբանումը


«Ֆուլ հաուս 2»-ի առաջին սերիան հասցրել է քննարկումների կիզակետում հայտնվել։ Քննադատության ալիք է բարձրացել մի դրվագ, որում տունը գոմ է անվանվում։ Ըստ սցենարի` այդ տունը գտվում է Թալինում։

«Ֆուլ հաուսի» անձնակազմը պարզաբանել է տվյալ իրավիճակը տարածելով հետևյալ հայտարարությունը, որում նաև ներողություն են խնդրում թալինցիներից։

«Կատակը, որը եղել է, վերաբերվել է վատ տանը, որը կարող է լինել աշխարհի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում և կետում։ Մենք վատ տունն ենք անվանել գոմ։ Նշվել է Թալին քաղաքը մեզ համար մի պարզ պատճառով, որ այն Երևանից հեռու է։ Սցենարիստների կողմից ուղղակի գրվել է Թալին։ Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել ենք այդ արտահայտությամբ, առաջնահերթ, թալինցիներից։ Կատակը միտում չի ունեցել»,– նշված է պարզաբանման մեջ։