Լուսինե Թովմասյանը սպասում է իր երկրորդ երեխային
Լուսինե Թովմասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի ընտանիքը շուտով կհամալրվի:
EXCLUSIVElife.am-ի տեղեկություններով՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ բալիկին է սպասում։ Լուսինեն և ամուսինը՝ Արթուրը, ամուսնացել են 2013 թվականին։ Զույգի դուստրը՝ Արիանան, արդեն 4 տարեկան է։
Քիչ առաջ մոդելն անդրադարձել է թեմային և Ինստագրամի իր էջում գրել. «Սպասում ենք մեր երկրորդ հրաշքին»։





