Տիմատիի դստեր 5–ամյակի շքեղ խնջույքը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիմատիի դստեր 5–ամյակի շքեղ խնջույքը



36-ամյա Տիմատիի և 26-ամյա Ալյոնա Շիշկովայի դուստրը՝ Ալիսան, դարձել է 5 տարեկան։ Հոբելյանական տարեդարձի առթիվ հանրահայտ ռեփերը հեքիաթային օր էր կազմակերպել դստեր համար։ Հեքիաթը սկսվել է առավոտյան. արթնանալուն պես փոքրիկ Ալիսան հայտնվել է փուչիկներով լցված սենյակում։

Ինստագրամում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ տոնակատարության հիմնական թեման լինելու է «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթն է։

Աղջնակի տատիկն ու մայրիկը իրենց ինստագրամյան էջերում գրառումներ են արել` շնորհավորելով փոքրիկի տարեդարձը և լավագույն բարեմաղթանքները հղելով նրան։

Տիմատին ևս Ինստագրամում հրապարակել է դստեր լուսանկարն ու գրել. «Առայժմ իմ ամենամեծ ձեռքբերումը։ Շնորհավոր 5-ամյակդ, աղջիկս»։