Շաբաթվա ամենաքննարկված լուսանկարները - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա ամենաքննարկված լուսանկարները


Սպորտային անցած շաբաթն ակտիվ էր բազմաթիվ իրադարձություններով, հաղթանակներով ու անակնկալ պարտություններով:

Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք ամենաքննարկվածն էին այս օրերին:

Շուրջ 9 ամիս առաջ Զինեդին Զիդանը լքեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս ընթացքում Արքայական ակումբը մեկը մյուսի հետեւից կրեց բազմաթիվ պարտություններ: Ի վերջո, ֆրանսիացի մասնագետը կրկին վերադարձավ հարազատ թիմ:





Ի տարբերություն Զիդանի, նրա նախկին սան Ռոնալդուն չի պատրաստվում վերադառնալ Մադրիդ: Ավելին, նա անցած շաբաթ հրաշալի հանդիպում անցկացրեց «Յուվենթուսի» կազմում, երեք գնդակ ուղարկեց «Ատլետիկոյի» դարպասն ու իր թիմին դուրս բերեց ՉԼ-ի հաջորդ փուլ:




«Արսենալն» էլ սեփական հարկի տակ հավատարիմ երկրպագուների օգնությամբ հաղթեց «Ռենին» ու շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում:




Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում եւս թեժ պայքար է ընթանում: «Ալ Ահլի»-«Սաոուրա» հանդիպման ժամանակ երկրպագուները բախվել են միմյանց: Այս նկարում ստադիոնի աշխատակիցներն օգնում են վնասվածք ստացած երկրպագուին:




Երկրպագուների եւ ստադիոնի աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է եղել «Բորնմութ»-«Նյուքասլ» խաղի ժամանակ, երբ «Նյուքասլի» ֆուտբոլիստները երկրորդ գոլն են հեղինակել:




Պեպ Գվարդիոլան միշտ է սիրում է լինել խաղի մեջ: Նա ոչ միայն հասցնում է իր տղաներին ցուցումներ տալ, վիճել մրցավարների հետ, ոգեւորել երկրպագուներին, այլ նաեւ հասնել գնդակի հետեւից ու փոխանցել ֆուտբոլիստներին:




Անգլիայում ոչ միայն ֆուտբոլ են շատ սիրում, այլ նաեւ ձիավարություն: Հերթական փառատոնի ժամանակ անհաջող թռիչ է ստացվել ձիարշավորդի ու նրա ձիու համար:




Եվ վերջում, Աշխարհի գավաթի հսկա ոլորավայրէջքի ժամանակ շվեդուհի Ֆրիդա Հանսդոթերը վերջին վազքն այս ուրախ տեսքով է կատարել:




Լուսանկարները` REUTERS