Մահացել է Յուլյա Նաչալովան
Մոսկվայում 38 տարեկան հասակում մահացել է ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան:
«Մեկ ժամ առաջ մեր Յուլյայի սիրտը դադարել է բաբախել», - գրել է վերջինս Instagram-ում:
Նշվում է, որ մարտի 11-ից հիվանդանոցում գտնվող երգչուհու վիճակն ավելի էր բարդացել։ Բժիշկները որոշել են նրա ոտքն անդամահատել, սակայն երգչուհին չի դիմացել վիրահատությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաչալովայի մոտ ուղեղի այտուցում է սկսվել։





