Սրբուկը՝ եվրատեսիլյան երգի ընտրության ու մրցույթի երկրպագուների արձագանքների մասին
Սրբուկ, ինչպիսի՞ պրոցես էր երգի ընտրությունը քեզ համար` դժվա՞ր էր այդքանհայտերից ընտրել այդ մեկը, թե՞ միանգամից ես կողմնորոշվել:
Պետք է խոստովանեմ, որ բավական բարդ էր։ Հանրային հեռուստաընկերություն հարյուրավոր երգեր էին ուղարկվել` ամենատարբեր ժանրերի, ոճի, տրամադրության, մոտեցման, սակայն մեզ համար հիմնական «պայքարը» 2 երգերի միջեւ էր։ Մենք բավական երկար չէինք կողմնորոշվում, քննարկում էինք, վիճում (կատակում է), մինչեւ հաղթեց այն մեղեդին, որը միանգամից խառնեց ողջ ներաշխարհս։
Ես կարողանում եմ գաղտնիք պահել (ժպտում է բազմանշանակորեն)։
Իրականում չեմ ցանկանում շատ փակագծեր բացել. ինչ հնարավոր էր արդեն ասված է երգում։ Ինձ համար ոչ թե անուն-ազգանունն ու քայլերի հերթականությունն է կարեւոր, այլ այն մեսիջը, որ ցանկացել եմ փոխանցել երգով` «Մի սպանիր սերը, սակայն թույլ մի տուր, որ այն սպանի քեզ»։
Գիտեմ, որ «Եվրատեսիլ»-ին պատրաստվելու ցանկացած փուլ մի նոր էմոցիա էհաղորդում մասնակցին: Հիմա, երբ երգն արդեն հասանելի է, ի՞նչ ես զգում` ելնելովարձագանքներից:
Չափազանց անհանգիստ էի երգն ու տեսահոլովակը հանրությանը ներկայացնելուց առաջ։ Իսկ հիմա, երբ գիտեմ, որ այն շատերն են սիրել, ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Աննկարագրելի է այն աջակցությունը, որը ստանում եմ հանրությունից։ Ինձ դա օգնում է կանգ չառնել ու գնալ առաջ։
Չափազանց անհանգիստ էի երգն ու տեսահոլովակը հանրությանը ներկայացնելուց առաջ։ Իսկ հիմա, երբ գիտեմ, որ այն շատերն են սիրել, ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Աննկարագրելի է այն աջակցությունը, որը ստանում եմ հանրությունից։ Ինձ դա օգնում է կանգ չառնել ու գնալ առաջ։
Երկու ամսից քիչ է մնացել «Եվրատեսիլ»-ին. նախապատրաստական ի՞նչ փուլում ես:
Նախապատրաստական հերթական (ծիծաղում է)։ Ինձ երբեմն թվում է, որ այս փուլին վերջ չկա։ Անվերջ փորձեր, նկարահանումներ, շոուի հետ կապված քննարկումներ։ Մի քանի օրից էլ մեկնելու եմ եվրատեսիլյան տեսաբացիկի նկարահանումներին մասնակցելու։






