I like it երաժշտական նախագծի ժյուրիի և հաղորդավարների կազմը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

I like it երաժշտական նախագծի ժյուրիի և հաղորդավարների կազմը



I like it երաժշտական նոր նախագծի նկարահանումներն արդեն սկսված են. «Արմենիա TV»–ի ստեղծած երաժշտական նոր նախագծի առաջին փուլն ընթացքի մեջ է։ Մինչև այս պահը ստեղծագործական թիմը գաղտնի էր պահում ժյուրիի անդամների անունները, որպեսզի մասնակիցները որևէ հնարավորություն չունենան նրանց հետ կապ հաստատելու։

Այսօր արդեն Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողների համար բացահայտում, թե ովքեր են ընտրելու և աշխատելու 8-13 տարեկան պատանի երգիչների հետ։ Այսպիսով` նախագիծն ունի ժյուրիի 6 անդամ` 3 մեծ և 3 պատանի երգիչ։ Նրանք են` Սոնա Ռուբենյանը, Միհրան Ծառուկյանը, Նիկ Էգիբյանը, Միշան, Մերի Քոչարյանն ու Յանա Հովհաննիսյանը։

Ժյուրիի կազմը բաղկացած է 3 թիմից, յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 1 մեծ, 1 փոքր երգիչ։ Զույգերը հետևյալն են` Սոնա Ռուբենյան – Միշա, Նիկ Էգիբյան – Մերի Քոչարյան և Միհրան Ծառուկյան – Յանա Հովհաննիսյան։