Կայա Խուրշուդյանը` դադարից հետո հեռուստատեսություն վերադառնալու և սիթքոմում իր դերի մասին
Դերասանուհի Կայա Խուրշուդյանը հեռուստատեսային երկար դադարից հետո կվերադառնա նոր դերով՝ «Մեծից փոքր» սիթքոմում մարմնավորելով գլամուրային քարտուղարուհու կերպար։
Ըստ կայայի դերը շատ հետաքրքիր է իր համար, վստահ է` հեռուստադիտողին էլ հետաքրքիր կլինի. «Հումորային, թեթև կերպար է։ Գեղեցիկ, գլամուրային քարտուղարուհի է, որն ամեն ինչ անում է իր տնօրենի սիրտը գրավելու համար։ Շատ հետաքրքիր ու զվարճալի դրվագներ կլինեն»։
Դերասանուհին վստահեցրեց, որ իր բնավորությամբ ու տեսակով կերպարին նման չէ, իսկ դերը կերտելիս օգնության է հասնում իր լայն շրջապատը։
«Իրականում իմ շփման ասպարեզն այնքան լայն ու տարբեր է, որ առօրյայում ամեն տեսակի մարդու տեսնում եմ, հատուկ չեմ հետևում ինչ-որ մեկին դերս ամբողջկայան դարձնելու համար՝ այդ տեսակի աղջիկներ այսօր շատ կան նրանց առնչվելու առիթներ ունենում եմ, թեկուզ գործի բերումով,- ասաց Կայան ու հավելեց,–գլամուրային քարտուղարուհու կերպարն ինձ հետ ոչ մի կապ չունի, որևէ նմանություն չունենք։ Իմ ընտրությունը կապված է եղել արտաքնիս հետ։ Այսօրվա գլամուրային աղջիկներից շատերի տեսքն է այդպիսին՝ լցրած շրթունքներ, գլամուրային արտաքին, նրանք էլ շեշտադրել են դա։ Իհարկե բացի արտաքինը կարևոր է նաև դերասանական խաղը, համատեղելով այս երկուսը` ես համապատասխանել եմ դերին և շուտով հեռուստադիտողն ինձ կտեսնի էկրանին»։
Երկարատև դադարից հետո Կայայի համար նկարահանվելու առաջարկն անակնկալ է եղել։ Կրկին նկարահանվելու փաստը որքան էլ հաճելի էր, դերասանուհին նշեց, որ նույնքան էլ լարվածություն է բերել։
«Առաջարկը, իսկապես, շատ անսպասելի էր, որովհետև ինձ մոտ բավականին երկարատև դադար էր։ Իմ մեջ, ամեն դեպքում, կար վախ, որ հնարավոր է` նկարահանման հրապարակում վատ զգամ ինձ, քանի որ երկար դադար է եղել։ Փառք Աստծո, նման բան չեղավ, ինչն իմ լավ խաղընկերների շնորհիվ է։ Վերադարձս նկարահանման հրապարակ շատ լավ ստացվեց, մնացածը կգնահատի հեռուստադիտողը,- ասաց Կայան ու կարևորեց, որ Մկոն իրեն շատ է օգնում,- Որպես խաղընկեր` կարող եմ անվերջ խոսել Մկոյի մասին, որովհետև ինքն այն մարդն է, որն ամեն ինչ անում է, որպեսզի դու շատ լավ խաղաս»։






