Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է չորրորդ անգամ ամուսնանալ
Լուսանկարում հայտնի երգչուհու ձեռքն է սիրելիի ափի մեջ, ձեռքին շողշողում է խոշոր, թանկարժեք քարով մատանի: Նույն լուսանկարը Ռոդրիգեսը հրապարակել է նաև իր էջում ու գրել. «Նա ասաց՝ այո»:
Թե երբ տեղի կունենա հարսանիքը՝ դեռևս հայտնի չէ:
Լոպեսն ու Ռոդրիգեսը ծանոթացել են դեռ 14 տարի առաջ, սակայն նրանց հարաբերությունները սկսվել են միայն 2017-ին: Հետագայում երկուսն էլ խոստովանել են, որ եթե սկսեին հանդիպել ծանոթության առաջին տարիներին, գուցե նրանց միջև ոչինչ էլ չստացվեր:
Այս ամուսնությունը կդառնա արդեն չորրորդը Ջենիֆերի և երկրորդը Ալեքսի համար:






