Սրբուկը ներկայացրել է եվրատեսիլյան երգի տեսահոլովակի թիզերը
Արդեն շատ շուտով «Եվրատեսիլի» եւս մեկ մրցույթ կդառնա պատմություն: Հայաստանն այս տարի եվրոպական մեծ բեմում կներկայացնի տեղական և միջազգային մրցույթների մասնակից երգչուհի Սրբուկը:
Հանրային հեռուստատեսությունը դեռեւս ամիսներ առաջ է հայտնել մեր մասնակցի անունը, սակայն երգը դեռեւս հայտնի չէր: Այսօր հայտնի է նաև, թե ինչ վերնագիր ունի Սրբուկի եվրատեսիլյան երգը: Walking Out` այսպես է կոչվում այն ստեղծագործությունը, որով երգչուհին կներկայացնի Հայաստանը:
Երգի խոսքերը հեղինակել է Գարիկ Պապոյանը, որը նաեւ Արամ mp3-ի Not Alone երգի խոսքերի հեղինակն է, որով Արամը նվաճեց «Եվրատեսիլ»-ի 4-րդ հորիզոնակը:
Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 10-ին:





