Աննա Դովլաթյանի անակնկալն ամուսնու 27–ամյակին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Դովլաթյանի անակնկալն ամուսնու 27–ամյակին



Դավիթ Աղաջանյանն մարտի 5-ին նշում էր ծննդյան 27-ամյակը։ Դերասանի խոսքով` չի սիրում նշել իր տարեդարձի օրը։

«Առհասարակ տարեդարձ չեմ նշում՝ օրս ինչպես դասավորվեց, այդպես էլ շարունակվում է։ Ոչինչ չեմ ծրագրել»,- ասաց Դավիթը` ավելացնելով, որ օրն առայժմ աշխատանքային է անցնում։

Կինը` երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը, դեռևս կեսգիշերին անակնկալ է մատուցել հոբելյարին ու ընկերների հետ տորթով շնորհավորել նրան։ Թե ինչ նվեր է մատուցել Աննան իրեն, Դավիթը մանրամասնել չցանկացավ։