Լիլիթ Հովհաննիսյանի Dream շրջագայության երևանյան համերգի վրա աշխատում է 1000-ից ավելի մարդ
Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսատեսին է ներկայացնելու միջազգային չափանիշներին համապատասխան համերգ: Մասնավորապես, միայն բեմում շոուի ծրրագրին մասնակցողների թիվն անցնում է մի քանի հարյուրը, ինչն աննախադեպ է հայաստանյան շոուբիզնեսի իրականության մեջ: Լիլիթ Հովհաննիսյանի ելույթների ընթացքում հանդես են գալու լավագույն պարային խմբերը, որոնք միավորվելու են մեկ գաղափարի շուրջ:
Ստեղծվելու է հայաստանյան իրականության մեջ բացառիկ մեծամասշտաբ բեմ: Նման բան Կ. Դեմիրճյանի անվան համալիրում չի եղել անգամ 2011 թվականի «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ: Կլինեն նաև աննախադեպ լուսային ու ձայնային էֆեկտներ:
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայանալու է իրեն բնորոշ յուրահատուկ և էքսկլյուզիվ բեմական հագուստներով: Լիլիթը զբաղվել է իր և մասնակից բոլոր արտիստների հագուստների դիզայնով:
Համերգը սպասարկելու են հանրապետության լավագույն դիմահարդարներն ու վարսահարդարները:
Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:
Նշենք, որ Dream World Tour-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:
Տեղեկացնենք, որ երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35.000 դրամ է: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:





