Անուշիկ Ալավերդյանի 31-ամյակի խնջույքը և հայտնի հյուրերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը 31-ամյակը նշել է բեմում` ակումբային համերգի տեսքով նվեր մատուցելով իր ընկերներին ու հարազատներին։
31-ամյա երգչուհին անկեղծացավ, որ տխրում ու վախենում է մեծանալուց, բայց աշխատում է ոչ մի տարի բաց չթողնել ընկերների շրջապատում տարեդարձը տոնելու հնարավորությունը։ Այս ձևաչափով Անուշիկն արդեն երկրորդ անգամ է նշում իր օրը։ Ասում է`այսպես հնարավորություն ունի բոլոր մտերիմ մարդկանց մեկ վայրում հավաքելու և լավ ժամանակ անցկացնելու։
Առաջին անգամ տարեդարձը բեմին նշելուց հետո Անուշիկը որոշել էր, որ մի քանի տարի հանգստանալու է ու տարեդարձի օրը վայելի բեմից դուսր, սակայն այս տարի կրկին բեմում լինելու ցանկություն է ունեցե։
Նվերների մասին խոսել հոբելյարը չցանկացավ, փոխարենը ոգևորված պատմեց օրվա անակնկալներով լի մեկնարկի մասին․ «Օրս սկսել եմ կեսգիշերին, ամուսինս տորթով եկավ, ծնողներս էլ միացան և սկսվեցին արդեն շնորհավորանքները։ Ցավոք, բալիկս հիվանդացել է և այսօր մի քիչ անտրամադիր էր»։
Անուշիկին շնորհավորելու էին եկել նաև շոու բիզնեսի ընկներները։ Ոմանք երգչուհուն շնորհավորեցին բեմից, ոմանք էլ ծափահարություններով ու Անուշիկի երգերի ուղեկցությամբ պարելով։
























