Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը փետրվարի 24-ին նշում էր ծննդյան 29-ամյակը: Տարեդարձի առթիվ Աննան փոքրիկ խնջույք է կազմակերպել։ Երգչուհին Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել խնջույքից։ Նկարներում երևում է, որ հոբելյարը նախընտրել է երեկոն անցկացնել ամենամտերիմ ընկերների ու հարազատների հետ։ Հայտնի հյուրերից միջոցառմանը ներկա են եղել Սարգիս և Մանո Գրիգորյանները։