«Տաքսի 5»-ը այդքան լավ չի ստացվել. Սամի Նասերի - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Տաքսի 5»-ը այդքան լավ չի ստացվել. Սամի Նասերի


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանրահայտ «Տաքսի» ֆիլմի դերասան Սամի Նասերին Հայաստանում է։
Դերասանը EXCLUSIVElife.am-ի խնդրանքով խոսել է հայտնի ֆիլմի մասին, ինչպես է նկարահանվել «Տաքսի» ֆիլմում։

 «Իմ բախտն իսկապես բերել է աշխարհահռչակ ռեժիսոր Լյուկ Բեսոնի հետ աշխատելով.«Առաջին ֆիլմի՝ «Տաքսի 1»-ի սցենարը հենց նա էր գրել, և շատ հետաքրքիր էր մտածել` գլխավոր դերերի համար երկու անհայտ դերասան ընտրելով»: 

Իսկ մեր այն հարցին իրական են ֆիլմի այն հնարքներն ու արագությունը, որը մենք տեսնում ենք Սամին ասաց․
«Նկարահանման ժամանակ, մենք իսկական վարորդներ ունեինք, որոնք կարողանում էին արագ վարել: Նրանք բոլորն էլ ավտոմրցաշարերի պրոֆեսիոնալ չեմպիոններ էին: Շատ հայտնի կասկադյորներ էլ ունեինք: Եվ այսպես ասած այդ «բաղադրատոմսը», որ նա ընտրել էր ֆիլմի նկարահանման համար, շատ ճիշտ էր՝ իրեն շրջապատել իսկական պրոֆեսիոնալներով: 5-րդում չկային այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որ կային նախորդ ֆիլմերում և գուցե հենց դա է պատճառը, որ 5-րդ «Տաքսին» այդքան լավ չի ստացվել»,-մեր հարցին ի պատասխան ասաց «Տաքսի» ֆիլմի դերասան Սամի Նասերին: