Դիմա Բիլանը շտապ հոսպիտալացվել է
Հայտնի 37-ամյա երգիչ Դիմա Բիլանը ձախ ոտքի բազմաթիվ փակ կոտրվածքներով շտապ հոսպիտալացվել է։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Փետրվարի 18-ին նա ընկել էր սառույցի վրա։ Ամենահետաքրքիրն այն է, որ չնայած լուրջ վնասվածքի նա ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, ինչից հետո նոր ուղեւորվել է հիվանդանոց։
«Այսօր մենք շատ լավ համերգ ունեցանք, սակայն, թե ինչ ուժերով դա մեզ մոտ ստացվեց գիտի միայն սիրելի աշխատակազմը, իմ հարազատներն ու իմ թիմը։ Փետրվարի 19-ին պետք է շտապ վիրահատություն իրականացվեր։ Սակայն ես այն հետաձգեցի եւ չհետաձգեցի շոուն, այլ որոշեցի անկեղծ լինել ձեզ հետ եւ ներկայանալ համերգին։ Որոշեցի վիրահատությունը տեղափոխել համերգից հետո, սակայն վիրաբույժները դեմ էին։ Հոգնած, սակայն երջանիկ եմ», - գրել է երգիչը։

Երգչի երկրպագուները նրան առողջություն եւ հաջող վիրահատություն են մաղթում։ Ամենայն հավանականությամբ սպասվում է երկար վերականգնողական շրջան։





