Սամի Նասերին հուզվեց Շառլ Ազնավուրի մասին խոսելիս. աշխարհահռչակ դերասանի համար երևանյան առաջին առավոտը հրաշալի էր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սամի Նասերին հուզվեց Շառլ Ազնավուրի մասին խոսելիս. աշխարհահռչակ դերասանի համար երևանյան առաջին առավոտը հրաշալի էր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Փետրվարի 24-ին «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին և նրա եղբայրը՝ հայտնի սցենարիստ-դերասան Բիբի Նասերին հանդիպում ունեցան լրագրողների հետ։
Հանդիմպան մեկնարկը աստղերը տվեցին հայերեն ողջույնով․ որից հետո պատասխանեցին EXCLUSIVElife.am-ի այն հարցին ինչպիսին էր Երևանյան առավոտը, Սամին պատասխանեց՝ հրաշալի էր։
 «Երեկ երեկոյան ենք եկել, չենք հասցրել շատ բան անել՝ գնացել ենք ընթրելու ու մի քիչ զբոսնել, չնայած արդեն մութ էր։ Որպես այդպիսին՝ չենք հասցրել քաղաքը և Հայաստանը ճանաչել, բայց երկու օր ունենք, որի ընթացքում հուսով ենք, բացահայտել Հայաստանը»։

Սամին մեզ տեղեկցարեց, որ այցի շրջանակներում կլինի Հայաստանի տեսարժան վայրերում այդ թվում՝ Խոր Վիրապում, Գառնիյում և այլ վայրերում։

Նա այսօր պարծենալու տեղ ունի, դերասանն ասաց, որ իր հայ ընկերներից շատերը դեռ Հայաստանում չեն եղել, իսկ ինքը չլինելով ազգությամբ հայ արդեն եղել է Հայաստանում։

Խոսելով Հայաստանի ու հայերի մասին` Նասերին հուզմունքով հիշատակեց Շառլ Ազնավուրին, որի հետ բավականին մտերիմ է եղել, որից ոգեշնչվել է դեռևս մանկության տարիներին։


Խոսելով իր կատարած աշխատանքների մասին Սամին ասաց․
«Նկարահանվել եմ հայկական «Անատոլիական պատմություն» ֆիլմում, որի ռեժիսորն Արտակ Իգիթյանն է։ Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսներից մեկին։ Իսկապես շատ հուզիչ պատմություն է։ Անչափ տպավորված եմ եղել այդ պատմությամբ ու համաձայնել եմ նկարահանվել։ Մանրամասնել չէի ցանկանա ներկայացնել, քանի որ թրիլերները հասանելի են համացանցում»,- ասաց Սամի Նասերին և հավելեց, որ շուտով կնկարահանվի «Փոքր Հայաստան» վերնագրով ֆիլմում, որի սցենարի հեղինակը եղբայրն է՝ Բիբի Նասերին։

Հայտնի աստղերը Հայաստանում են Գագրկ Ծառուկյանի հրավերով։ Նա այսօր ներկա է գտնվել MIX FIGHT40 մրցաշարին։

   



Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ
Լուսանկարները՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ