Լիլիթ Հովհաննիսյանն իր միջոցներով է իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխան համերգը. բացառիկ մանրամասներ երգչուհու մենահամերգից - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլիթ Հովհաննիսյանն իր միջոցներով է իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխան համերգը. բացառիկ մանրամասներ երգչուհու մենահամերգից



Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս օրերին ակտիվ աշխատում է և պատրաստվում մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք մենահամերգին, որով կտրվի երգչուհու Dream World Tour-ի մեկնարկը։ Երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35000 դրամ է։

Երգչուհու աշխատանքային թիմը Լիլիթի մենահամերգից մանրամասները է ներկայացրե։

«Լիլիթ Հովհաննիսյան» ընկերության ներկայացուցիչ Սյուզաննա Խանզադյանը նկատեց, որ թեև այս շրջագայությունը և՛ Լիլիթի, և՛ իրենց բոլորի երազանքներից մեկն է, այնուամենայնիվ, շրջագայության անունն է «Երազ», ոչ թե երազանք կամ երազանքների շրջագայություն:

-Լիլիթի անունը հանդիսատեսին հայտնի դարձավ 13 տարի առաջ` 2006–ին։ Վերջին տարիներին նա համարվում է Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը։ Այս ընթացքում արտերկրում մենահամերգներ ունեցել է, սակայն Երևանում նրա առաջին մենահամերգն է։ Ինչո՞ւ միայն հիմա որոշեց ներկայանալ Երևանի իր հանդիսատեսին։
-Միջազգային չափանիշներին համապատասխան համերգ իրականացնելու համար շատ մեծ հնարավորություններ են անհրաժեշտ, ինչը չկար տարիներ առաջ: Փառք Աստծո, այսօր արդեն հնարավորություն կա իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան համերգ Լիլիթ Հովհաննիսյանի միջոցներով, առանց որևէ այլ կազմակերպության կամ անհատի ֆինանսական միջամտության: Եվ ահա, աշխատում ենք այդ ուղղությամբ:

Բացի այդ, պետք է ասեմ, որ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներն այնքան շատ նամակներ էին ուղղում մեզ՝ պահանջելով կազմակերպել Երևանում արտիստի մենահամերգը, որ այլևս հնարավոր չէր ուշացնել համերգը:

Մարտի 9-ի համերգը թեև փոքր-ինչ ուշացած, այնուամենայնիվ, շատ սպասված իրադարձություն է բոլորի՝ թե՛ Լիլիթ Հովհաննիսյանի, թե՛ նրա երկրպագուների համար:




-Ի՞նչ է սպասվում Լիլիթի երևանյան առաջին մենահամերգին։ Ինչո՞վ է առանձնանալու Լիլիթի «Երազ» մենահամերգը նրա` մինչև այս ունեցած մենահամերգներից։
-Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքում: Հայկական շոու բիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: Այն առանձնանալու է այն առումով, որ ներառելու է բազում խոշոր երկրների քաղաքներ և հանրությանը ներկայացնելու է բացառիկ ու ինքնատիպ շոու ծրագիր:

Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:

–Հայաստանի մարզերում մենահամերգներ ունենալու նպատակ կա՞։
-Չի բացառվում, որ հետագայում համերգներ լինեն նաև մարզերում, բայց այս պահին հստակ ծրագրեր չկան:

-Որպես կանոն` նման համերգները շատ պատասխանատու են երգիչների համար։ Ի՞նչ սպասումներով էերգչուհին պատրաստվում համերգին, արդյոք կա նաև հուզմունք ու լարվածություն։
-Լիլիթը շատ հուզված և ոգևորված է: Սա երգչուհու կարիերայի մինչև այս եղած իրադարձություններից ամենահավակնոտն ու բաղձալին է: Եվ արտիստը ջանք չի խնայել՝ հավուր պատշաճի պատրաստվելու համար:


-Լիլիթն ու Վահրամը բավականին պահանջկոտ են աշխատանքային ռայդերի առումով։ Համերգիկազմակերպումն այս առումով որքանո՞վ է բարդ։
-Յուրաքանչյուր համերգի կազմակերպումը բավականին բարդ և պատասխանատու գործընթաց է, քանի որ այն ենթադրում է մաքսիմալ պատրաստվածություն: Լիլիթը և Վահրամը ոլորտի պրոֆեսիոնալներն են և նրանք էլ իրենց շրջապատել են պրոֆեսիոնալներով: Ցանկությունն այն է, որ ամեն ինչ իդեալական լինի: Հայ հանդիսատեսն ականատես լինի այնպիսի շոուի, որի նախադեպը մեր երկրում դեռ չի եղել:

-Համերգի ռեժիսորները Լիլիթն ու Վահրամն են։ Կազմակերպչական ու ստեղծագործական մի շարքհարցերին ավելանում է բավականին ծավալուն աշխատանք։ Ինչպե՞ս են կարողանում համատեղել։
-Բնականաբար, մեծ դժվարությամբ, բայց նրանք ցանկանում են ամեն ինչ հավուր պատշաճի անել:

-Արդյոք ամեն ինչ անձամբ անելու ձգտումը հակառակ ազդեցություն ունենալու վտանգի առաջ չիկանգնեցնում։
-Դատեք ինքներդ՝ նայելով Լիլիթի և Վահրամի ուժերով իրականացրած նախագծերը, համերգները, տեսահոլովակները: Լիլիթ Հովհաննիսյանի նախորդ համերգը, որը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում, բավականին մեծ ժողովրդականություն է վայելում, այն մինչև օրս ցուցադրում են լավագույն հեռուստաընկերություններով՝լավագույն ժամերին: Այդ համերգը նույնպես չի ունեցել ռեժիսոր, իրականացվել է Լիլիթի կողմից:

Հանդիսատեսն ինքը պետք է դատի՝ Լիլիթի կողմից իրականացվող ռեժիսորի, սցենարիստի, դիզայների աշխատանքներից երգչուհու նախագծերի որակը տուժե՞լ է, թե՞ հակառակը:

Ինչ վերաբերում է համերգի և տեսահոլովակների ռեժիսուրային` վերջերս հանդիպեցի կարծիքների, թե ինչքան վատ է, որ Լիլիթ Հովհաննիսյանը ոչ մի տեղ չի նշում իր տեսահոլովակների ռեժիսորի անունը, չի ցանկանում, որ իմանան, թե ով է արել այդ պրոֆեսիոնալ աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ վերջին տարիների բոլոր աշխատանքների ռեժիսորը հենց Լիլիթն է: Տեսահոլովակների գաղափարները, հագուստը, սցենարը, դերասանների քասթինգը և բոլոր կազմակերպչական աշխատանքներն անում է հենց Լիլիթը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ