Լեդի Գագան բաժանվել է փեսացուից
Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան իր ներկայացուցչի միջոցով հաստատել է փեսացուից՝ մենեջեր Կրիստիան Կարինոյից, բաժանվելու մասին լուրը, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ երգչուհին վերջերս կայացած «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանն առանց նշանադրության մատանու էր եկել:
Բացի այդ, երկրպագուների համար կասկածելի է թվացել այն հանգամանքը, որ «Գրեմմի» մրցանակ ստանալուց հետո Լեդի Գագան իր շնորհակալական տեքստում չէր նշել Կարինոյին:
Զույգը սկսել էր հանդիպել 2017թ. փետրվարին՝ երգչուհու՝ դերասան Թեյլոր Քինիից բաժանվելուց հետո կարճ ժամանակ անց: Լեդի Գագան և Կարինոն նշանադրվել էին 2017թ. նոյեմբերին:







