Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը բերման է ենթարկվել թմրանյութ օգտագործելու կասկածանքով
Փետրվարի 16-ին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար 35-ամյա Արման Մարգարյանը ու «Արտ դիզայն» ՍՊԸ ճարտարապետ դիզայներ 32-ամյա Հովհաննես Վահրամյանը։
Անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս եղել է դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հաղորդավարն ու դիզայները բաց են թողնվել:
Արմաը այս ամենից հետո իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևայլ գրառումով․
Ազգի ու ժողովրդի կործանողը դա ալկոհոլն է, որը համարվում է աշխարհի ամենաուժեղ թմրանյութը, և ծխախոտը, որոնք ազատ վաճառվում են ցանկացած խանութում: Ինչպես նաև ծանր հանցագործությունների (մարդասպանույթուն, ծանր մարմնական, դաժան սպանություններ) 63%-ը կատարվում է ալկոհոլի ազդեցության տակ, վթարների մեծ մասը նույնպես կատարվում է ալկոհոլի ազդեցության տակ»:
EXCLUSIVElife.am -ը փորձեց կապ հաստատել Արման Մարգարյանի հետ, սակայն չճաջողվեց։





