«Մահվան ջոկատը» 25 մասից բաղկացած, ֆենթզի տարեր պարունակող սարսափ թրիլլեր․ 18+ հեռուստասերիալ հայկական եթերում - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մահվան ջոկատը» 25 մասից բաղկացած, ֆենթզի տարեր պարունակող սարսափ թրիլլեր․ 18+ հեռուստասերիալ հայկական եթերում


Փետրվարի 18-ից «Արմենիա Պրեմիումի» եթերում կլինի «Մահվան ջոկատը» 25 մասից բաղկացած, ֆենթզիի տարեր պարունակող սարսափ թրիլլերը: «Մահվան ջոկատը» հեռուստասերիալի մտահղացման հեղինակը Դավիթ Բաբախանյանն է, բեմադրող ռեժիսորը` Հարութ Շատյանը, իսկ սցենարի հեղինակը` Անահիտ Շահսուվարյանը և Համբարձում Համբարձումյանը: Հեռուսատասերիալը պատմում է 7 հոգուց բաղկացած նախկին հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին, որոնց խնդիրն է վնասազերծել ահաբեկիչներին: Առաջին հայացքից ոչ դժվար և դյուրին թվացող առաջադրանքը նրանց կյանքը վերածում է վախի ու սարսափի, որոնք սկսում են պայքարել իրենք կյանքի ու ողջ մնալու համար:
«Մահվան ջոկատը» հեռուստասերիալի մասին  EXCLUSIVElife.am-ին մանրամասներ է ներկայացրել  նախագծի պրոդյուսեր՝ Արա Բաղդասարյանը։


Դիտելով սերիալի առաջին կադրերը, արդյոք կարող ենք ասել, որ սա սարսափ ժանրի ֆիլմ է։ Ինչով սա կտարբերվի մյուս Ձեր կողմից արտադրված նախագծից։ Հեռուստադիտողի դատին է հանձնվելու մի աշխատանք, որն իր սյուժետային և կատարողական համաձակությամբ, իրադարձությունների անսպասելի շրջադարձի հետևանքով տարբերվելու է հայկական հեռուստաարտադրության մեջ մյուս սերիալներից: Film Factory ընկերության կողից նկարահանած «Քավարան» և «Փրկեք մեր հոգիները» սերիալների բարձ դիտողականությունը փաստում է, որ Հայաստանում քիչ չեն սարսափ ժանրի սիրահարները և «Մահվան ջոկատը » հեռուստասերիալը հենց նրանց համար է:


Եղել են արդյոք դժվարություններ։ 
Այո, եղել են դժվարություններ, տարվել է հսկայական աշխատանք: Հատուկ ուշադրություն ենք դարձրել նկարահանման տաղավարներին, գրիմին և դերասանական կազմի ընտրությանը: Ամբողջ ստեղծագործական թիմի կողմից տարվել է տիտանական աշխատանք և հուսանք հեռուստադիտողը կգնահատի ըստ արժանավույն: 

Խոսենք դերաանական կազմի մասին։ Բավական երկար է տևել դերասանների ընտրության փուլը: 
Դերասանների թվում են` Էվա Խաչատրյանը, Սարգիս Հակոբյանը, Վիգեն Թադևոսյանը, Սարգիս Մանուկյանը, Մհեր Ալաբեգյանը, Անդրանիկ Ղազարյանը, Ժորա Մարտիրոսյանը, Ջոն Մակարյանը, Վիգեն Ստեփանյանը, Դավիթ Շումսկին, Տիգրան Նալչաջյանը և այլք, ովքեր հայտնի են հանրությանը և կարծում եմ հաճելի կլինի դիտել ֆիլմը իրենց մասնակցությամբ: 


Ֆիլմը 18+ է, արդյոք այն հանրության կողմից ճիշտ կընկալվի, կան արդյոք տեսարաններ որոնք եթերից գռեհիկ չեն դիտվի։
 Վստահաբար այս ժանրի սիրահարները բարձր կգնահատեն մեր աշխատանքը, քանի որ 1-ին սերիայից սկսած վախի ու սպասողական լարվածության մեջ կլինեն: «Մահվան ջոկատը» նախատեսված է 18 տարեկանից բարձր հեռուստադիտողի համար: Վախ, սարսափ, արյունոտ տեսարաններ պարունակող ֆիլմը խորհուրդ չի տրվում դիտել թույլ նյարդեր ունեցողներին, չնայած, որ ամուր նյարդեր ունեցող հեռուստադիտողներն էլ ադրենալինի պակաս չեն ունենա: 

Քննադատությունների հանդիպում եք և եթե այո ապա ինչպիսին է Ձեր պատասխանը։ 
Առողջ քննադատությունները ցանկացած աշխատանքում մոտիվացնում են: Նոր ու որակյալ արտադրանք ստեղծելու համար պետք է սթափ միտք ու գաղափար և եթե դա արվում է առողջ միտումներով, ապա դա գովելի է: 

Ինչ նոր նախագծեր սպասենք առաջիկայում։ 
Այո, մեր հեռուստադիտողները առաջիկայում կունենան հնարավորություն ականատեսը լինելու մեր նոր ու հետաքրքիր աշխատանքներին: 8, Ինչ կավելացնեք վերջում։ Մեր հեռուստադիտողներին երկար չենք սպասեցնի նոր հեռուստաարտադրանք ստեղծելու հարցում: Իսկ արդեն փետրվարի 18-ից դիտեք «Մահվան ջոկատը» հեռուստասերիալը «Արմենիա Պրեմիումի» եթերում: Մաղթում եմ հաճելի դիտում:







Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ