Ստաս Միխայլովի երևանյան համերգին կհնչեն 20 ինքնատիպ երգեր - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստաս Միխայլովի երևանյան համերգին կհնչեն 20 ինքնատիպ երգեր


Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի 20 ինքնատիպ երգ: Համերգային երեկոն, որը կրում է «Ես և Դու» խորագիրը, ներկայացնում է Միխայլովի՝ արդեն իսկ սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր:

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը Երևանում կկատարի Всё для тебя, Только ты, Ты, Между небом и землёй, Без тебя, Там За Горизонтом, Берега мечты, Спаси меня և այլ սիրված գործեր: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ Սպասվում են նաև այլ անակնկալներ:

Տեղեկացնենք, որ այս պահին Ստաս Միխայլովն իր «Ես և Դու» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահա, Ցյուրիխ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Լոնդոն, Միլան և եվրոպական այլ քաղաքներում:


Առաջիկա ելույթների՝ այդ թվում երևանյան համերգի մասին տեղեկատվությունը զետեղված է արտիստի պաշտոնական կայքում:
Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը:

Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: