Ռոբերտ Փեթինսոնը կարող է լինել հաջորդ Բեթմենը
Ռոբերտ Փեթինսոնը կարող է լինել հաջորդ Բեթմենը. այս մասին գրում է EliteDaily-ն:
Բեն Աֆլեքն արդեն հաստատել է, որ Գոթհեմ քաղաքի բնակիչներին պաշտպանող Բեթմենի մասին պատմող հաջորդ ֆիլմում չի մարմնավորի համանուն հերոսին: Այդ նորությունից հետո սկսել են երիտասարդ Բեթմենի փնտրտուքները և արդեն այսօր շշուկներ են տարածվել, որ այդ դերում կարող է հանդես գալ «Մթնշաղ»ֆիլմաշարում վամպիր Էդվարդին մարմնավորած Ռոբերտ Փեթինսոնը:

Հիշեցնենք՝ ըստ նախնական տվյալների ֆիլմը պետք է թողարկվի 2021թ.-ի հունիսին, ռեժիսորն է Մեթ Ռիվզը:






