[Exclusive] Բացառիկ լուսանկարներ և մանրամասներ Նարեկ Բավեյանի նոր տեսահոլովակից
Երգի երաժշտության հեղինակը Իննան է, խոսքերի հեղինակը՝ Գայանե Ավետիսյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Դավթյանն է։
EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Նարեկը ասաց, որ գեղեցիկ ռոմանտիկ տեսարաններով տեսահոլովակ է։
«Տեսահոլովակում որևէ պատմություններ չենք ներկայացրել։ Երեք տարբեր իրավիճակների հերոսը ես եմ, իսկ հերոսուհին մոդել՝ Իզաբելան»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկը։
Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 14-ին։
Նարեկը տեսահոլովակի ամբողջական ֆոտոշարքը առաջինը տրամադրել է՝ EXCLUSIVElife.am-ին։














Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Նարեկ Բավեյանի անձնական արխիվից





