Սպիտակցի Հայկոյի պրոդյուսերը՝ երգչի եկամուտները հայտարարագրելու մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սպիտակցի Հայկոյի պրոդյուսերը՝ երգչի եկամուտները հայտարարագրելու մասին


Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ այսուհետշոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն սեփականեկամուտներից: Չնայած այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում, բայց օրենքն արդեն տևականժամանակ է՝ կիրառության մեջ է:
Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանի խոսեց այն մասին՝ արդյո՞ք երգչից արդեն գանձել են գումար:

«Հայկոն Հայաստանում ոչ մի տեղ չի աշխատում, հենց սկսի աշխատել, իհարկե, կմուծենք: Մինչև վերջին փոփոխությունները նրա համար միշտ էլ վճարել ենք, այն ժամանակ, երբ նա աշխատում էր «Փարվանա» ռեստորանում և գրանցված աշխատող էր համարվում: Մի կողմից, իհարկե, լավ է, երբ պետական բյուջեին օգնում ենք, բայց մի կողմից էլ՝ վատ է, որ գուցե այս օրենքի պատճառով շատ արտիստներ երկրում չմնան: Երգչի ձայնը որ կտրվի, ո՞վ է իրեն բերելու, փող տա, պահի։ Իհարկե, ոչ ոք: Չգիտեմ՝ ինչի են հասնելու, բայց ինձ թվում է՝ լավ բան չի լինելու»: