Անահիտ Սիմոնյանի մոդելավորած զինվորական հագուստների ցուցադրությունը` Բանակի օրվա առթիվ
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որը վերջին տարիներին ներկայանում է որպես դիզայներ, Բանակի օրվա առթիվ ցուցադրել է իր հավաքածուն զինվորական թեմատիկայով։
Անահիտը ներկա չէր միջոցառմանը, քանի որ այս օրերին գտնվում է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում՝ հայրիկի մոտ։ Երգչուհին ցուցադրությանը հետևել է օնլայն։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված ցուցադրությանը մոդելները ներկայացրել են 14 հագուստ` 10–ը` նախատեսված կանանց, 4–ը` տղամարդկանց համար։ Հագուստներում Անահիտն օգտագործել է ոչ միայն զինվորական պրինտ, այլև հայկական գերբ, դրոշ։












