Շուշան Երիցյանի ոճափոխությունն ու հանգիստը Դուբայում - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշան Երիցյանի ոճափոխությունն ու հանգիստը Դուբայում



Մոդել Շուշան Երիցյանը փոխել է սանրվածքը. երկար տարիներ լսարանին շեկ վարսերով ներկայանալուց հետո Շուշանը դարձել է կարմրահեր և նոր կերպարով է ներկայանում իր լսարանին։

Այս օրերին մոդելը հանգիստն է վայելում Դուբայում։ Ինստագրամի իր էջում նա պարբերաբար լուսանկարներ և սթորիներ է հրապարակում հանգստից։

Երեկ նա նկատել էր, որ Դուբայից վերադառնալ ոչ մի կերպ չի ցանկանում։ «Ես ոչ մի քաղաքում մի քանի օրից ավելի չեմ մնում, շուտ եմ ձանձրանում, շատ եմ կարոտում, իսկ Դուբայից հետ գալ ոչ մի կերպ չի ստացվում»,– գրել էր մոդելը։

Շուշանի հետ Դուբայում է ընկերուհին` Նանան, որի հետ վերջին շրջանում մոդելը հաճախ է ճամփորդում։ Նա Դուբայում վայելում է ոչ միայն ծովային հանգիստը, այլև ակումբային ժամանցը, ինչը պարբերաբար ցույց է տալիս սթորիներով։