«Ոչ ոք չի սովորում սիրել... սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու». Էդգար Իգիթյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոչ ոք չի սովորում սիրել... սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու». Էդգար Իգիթյան


Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը լուսանկարներ է հրապարակել իր հարսանյաց արարողությունից։ Դերասանն ու նրա կինը՝ Լուսինե Չոբանյանը, հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։


«Չկա մի մարդ, ում համար կարեւոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ եւ կհասկանա թախիծդ:


Ոչ ոք չի սովորում սիրել... սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե ինքդ քեզ, թե ողջ աշխարհը»,- հրապարակված լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել է դերասանը։