Սոնա Շահգելդյանը՝ իր եկամուտները հայտարարագրելու մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Շահգելդյանը՝ իր եկամուտները հայտարարագրելու մասին



Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ այսուհետ շոու բիզնեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկեր վճարեն սեփական եկամուտներից: Չնայած այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց շոու բիզնեսի ներկայացուցիների շրջանում, բայց օրենքն արդեն տևական ժամանակ է՝ կիրառության մեջ է:
Ինչպես է վերաբերվում Սոնա Շահգելդյանը այս ամենին և արդյո՞ք վճարում է եկամտահարկ։

«Ինձնից դեռևս հարկ չեն վերցրել, և ես չեմ էլ պատրաստվում վճարել: Միշտ որտեղ որ աշխատել եմ՝ կլինի դա ակումբ, թե ռեստորան, պարտաճանաչ վճարել եմ հարկերը, բայց հիմա ոչ մի հարկ չեմ պատրաստվում վճարել։ Ովքեր շատ աշխատում են, համերգներ են տալիս, թող իրենք էլ մուծեն»:

Այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք իր պահանջած հոնորարները բարձրացնել. «Կարծում եմ՝ այդպես էլ լինելու է, շատերս կբարձրացնենք մեր պահանջած գումարը: Ես պարզապես չգիտեմ՝ ինչպես է լուծվելու այս հարցը։ Կան երգիչներ, որ շատ են չարչարվում, տեսահոլովակներ են նկարահանում, մեծ գումարներ ծախսում, մարդ էլ կա՝ մի տեղ է աշխատում, այսինքն՝ անհասավարություն կա, և չգիտեմ՝ ինչ լուծում է տրվելու դրան և ումից ինչքան է հարկվելու»:


Երեկ մամուլում շրջանառվում էր Թաթա Սիմոնյանի անունը։ Վերջինիս կարծես թե ՊԵԿ-ն արտոնյալ էր համարել. «Եթե Թաթան հեղափոխության ժամանակ երգ ներկայացրեց, որպեսզի նրանից հարկ չգանձեն, ապա ողջունելի է այդ քայլը, ես էլ ասում եմ, որ հրապարակում եմ երգել ամենավատ ու դժվար օրերին և ասում եմ՝ հարկ չեմ վճարելու»:


Լուսանկարները Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ