Ռազմիկ Ամյանը երկարատև դադարից հետո ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռազմիկ Ամյանը երկարատև դադարից հետո ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել



Երգիչ Ռազմիկ Ամյանը շոու բիզնեսի այն դեմքերից է, որոնք հազվադեպ են ընտանեկան լուսանկար հրապարակում։

Երկար ժամանակ նա որևէ լուսանկար չէր հրապարակել ընտանիքի հետ, սակայն երեկ բացառություն է արել և Ինստագրամի իր էջում լուսանկար հրապարակել կնոջ և որդիների հետ։

Լուսանկարին կից Ռազմիկը գրել է. «Իմ ընտանիքն իմ ամրոցն է»։ Երգիչն ընտանիքի հետ գտնվում է Իսպանիայում` Բարսելոնայում, որտեղից վերջին շրջանում լուսանկարներ է հրապարակում։

Երգչի որդիները` Ալեքսն ու Լեոն, բավականին մեծացել են։