Սոս Ջանիբեկյանին զայրացրել են իր մասին քննարկումները
Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր կյանքը քննարկող մարդկանց և զայրացած գրառում արել.
«Պարզվում ա, ինչ–որ մարդիկ մայրական արգանդից դուրս են եկել, իմ կյանքն ու ինձ են քննարկում:
Նախ առաջինը, այն կյանքը և ապրելու ձևը, որ Ձեզ թվում ա` ճիշտ ա, դա Ձեզ միայն թվում ա:
Երկրորդ , Դուք Ձեր կյանքն ապրեք նենց, ոնց Դուք եք ճիշտ համարում, ուրիշի կյանքի հետ գործ չունեք, որ մի հատ էլ Ձեզ իրավունք վերապահեք, նստեք մի քանի հոգով ճիշտ ու սխալ անեք:
Եվ երրորդ, իմ մասին մի խոսացեք էդքան երկար, եղբայրներ, ախր Դուք իմ մտքով ընդհանրապես չեք անցնում»։





