Աննա Հարությունյանը տոնում է 30-ամյակը. դերասանուհու լուսանկարներն ԱՄՆ–ից - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Հարությունյանը տոնում է 30-ամյակը. դերասանուհու լուսանկարներն ԱՄՆ–ից



Դերասանուհի Աննա Հարությունյանն հունվարի 16-ին տոնում էր ծննդյան տարեդարձը։ Աննան բոլորում է 30 տարին։ Դերասանուհին ծննդյան օրը նշում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր մեկնել է տոնական օրերին։

Հունվարի 24–ին ԱՄՆ–ում կկայանա Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի պրեմիերան, որտեղ իր մասնակցությունն ունի նաև Աննա Հարությունյանը։

2017 թվականից Աննան աշխատանքային դադար է վերցրել և մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակելու Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Վերջերս Աննան նկարահանեց իր ֆիլմը, որը նաև նրա դիպլոմային աշխատանքն է։