Դիանա Մալենկոն՝ «Արմենիա TV» տեղափոխվելու մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Մալենկոն՝ «Արմենիա TV» տեղափոխվելու մասին



Ինչպես արդեն տեղկեկացրել ենք՝  Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը այսուհետ կվարեն «Արմենիա TV»-ի «Բարի լույս» առավոտյան ծրագիրը։ Նրանք միացել են  Ավո Խալաթյան ու Լուսինե Թովմասյան հաղորդավարական զույգին։

Դիանան լսարանին ներկայացել է ժամանցային տարբեր նախագծերով, բայց առավոտյան հաղորդում առաջին անգամ է վարում։ Նրա խոսքով՝ հիանալի տպավորություններ ունի։ «Ամեն ինչի առաջինը տպավորվող ու անմոռանալի է: «Բարի լույսն» էլ դարձավ առաջին ու չմոռացվող: Նոր էջ ու նոր զգացողություններ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ վաղ առավոտյան արթնանալն իր համար խնդիր էր, բայց անհաղթահարելի ոչինչ չկա։

Դիանան նոր թիմ տեղափոխվեց մտերիմ ընկերոջ՝ Արտակ Վարդանյանի հետ, որը նաև նրա հաղորդավարական զույգն է դարձել։


«Արմենիա TV»-ն ամենամեծ լսարան ունեցող հեռուստաընկերությունն է, որտեղ Դիանան աշխատել է մինչև այս պահը։ Հաղորդավարուհին խոստովանում է՝ առաջարկը սպասված էր. «Ավելի մեծ լսարան, ավելի շատ հեռուստադիտողներ, ավելի շատ արձագանք և ավելի մեծ պատասխանատվություն, որը կարիերայում աճելու գլխավոր նախապայմաններից է: Շատ ուրախ ու շնորհակալ ենք, որ վստահել են մեզ: Հարմարավետություն, ազատություն և տան ջերմ զգացողություն, դա այն էր, ինչ ունեինք «Արմնյուզում»: Արագություն, ավելի մեծ քայլեր ու առաջ գնալու հնարավորություն, դա այն է, ինչ տալիս է «Արմենիա TV»-ն: