Երկրպագուները հարձակվել են Քանյե Ուեսթի վրա Մայքլ Ջեքսոնի եւ Ար Քելլիի նկատմամբ կարեկցանքի համար
Ռեփեր Քանյե Ուեսթի երկրպագուները չեն հասկացել՝ ինչու է նա պաշտպանել սկանդալային Ար Քելիին եւ Մայքլ Ջեքսոնին։ Նրա ելույթից հետո համացանցում տեսանյութ է տարածվել, որում 41-ամյա Քանյե Ուեսթը խոսում է այն մասին՝ որքան արագ կարող են երկրպագուները դուրս գալ արտիստների դեմ, ում սիրում են։
Թեեւ Ուեսթը Քելիի անունը չի նշել, խոսել է՝ ինչպես կարելի է վավերագրական ֆիլմերն օգտագործել երաժիշտներին վարկաբեկելու համար։ Նա մասնավորապես հիշեցրել է «Լքելով Նեվերլենդը» ֆիլմը, ուր Մայքլ Ջեքսոնին մեղադրում է մանկապղծության մեջ։ Ինչպես միշտ, ամուսնուն պաշտպանել է 38-ամյա Քիմ Քարդաշյանը։

«Քանյեն ոչ ոքի չի պաշտպանել, նա հիմնվել է բացառապես համաշխարհային փորձի վրա։ Ցանկանում եմ պարզաբանել, որ նա չի արդարացնում ինչ-որ մեկի գործողությունները կամ անընդունելի վարքագիծը։ Ամուսնուս խոսքերը դուրս են կոնտեքստից»,- Twitter-ում գրում է ռեալիթի շոույի աստղը։
Ուեսթը շատերի ներկայությամբ ասել է, որ նկարչից արվեստ են պահանջում, բայց հենց նրանք որեւէ տարօրինակ բան են անում, երկրպագուները վավերագրական ֆիլմեր են «հավաքում», ասվում է TMZ-ի տեսանյութում։

Ուեսթը շարունակ հիշեցրել է Ջեքսոնի մասին «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում։ Ֆիլմում պատմվում է երկու տղաների մասին, ովքեր պնդում էին, որ Ջեքսոնն իրենց սեռական բռնության է ենթարկել։






